Գրին քարտի օգուտները
«Գրին քարտ»-ը սովորաբար օգտագործվում է մշտական բնակության քարտի փոխարեն:
«Գրին քարտ»-ի կարգավիճակը ուժի մեջ է ամբողջ կյանքի ընթացքում, թեև «Գրին քարտ»-ի ապացույց հանդիսացող պլաստիկ քարտն ինքնին ուժի մեջ է 10 տարի և ենթակա է երկարաձգման:
«Գրին քարտ»-ն ունի բազմաթիվ օգուտներ:
«Գրին քարտ» ունեցողը՝
- իրավունք ունի դիմել պետական հովանավորությամբ ֆինանսական օգնության/օժանդակության կրթություն ստանալու համար,
- վճարում է ավելի քիչ ուսման վարձ համալսարանում և քոլեջում ուսանելու համար,
- թույլտվություն ունի աշխատել ցանկացած ընկերությունում, որը գտնվում է ԱՄՆ տարածքում՝ անկախ աշխատանքի ֆունկցիաներից, ժամից / շաբաթից, եւ այլն, բացառությամբ որոշ ընկերությունների միայն, որոնք ընդունում են աշխատանքի միայն ԱՄՆ քաղաքացիներին: Որոշ աշխատատեղեր տրամադրվում են միայն «Գրին քարտ» ունեցողներին և ԱՄՆ քաղաքացիներին՝ ելնելով անվտանգության տեսանկյունից: Ուստի, գրին քարտը տրամադրում է աշխատատեղերի ավել հնարավորություններ,
- կստանան սոցիալական ապահովության նպաստները, երբ նրանք անցնեն թոշակի, եթե աշխատել են 10 տարի մինչ թոշակի անցնելը,
- կարող է բնակություն հաստատել ԱՄՆ-ում ամենուր՝ ԱՄՆ 50 նահանգներից յուրաքանչյուրում,
- ունի հիմնական օրինական իրավունքները ԱՄՆ-ում գործող օրենքներով, բացառությամբ քվեարկության իրավունքից, որը հասանելի է միայն ԱՄՆ քաղաքացիներին,
- իրավունք է ունենում դիմել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու գործընթացին: Դուք կարող եք չդիմել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու գործընթացին և կարող եք պարզապես պահպանել «Գրին քարտ»-ի կարգավիճակը: Եթե տվյալ երկրում թույլատրվում է երկքաղաքացիությունը, անձը կարող է ստանալ ԱՄՆ-ի քաղաքացիություն չհրաժարվելով իր քաղաքացիությունից,
- կարող է ավելի հեշտ ստանալ հիփոթեք տան գնման համար: Շատ բանկեր պահանջում են «Գրին քարտ» կամ այլ երկարաժամկետ արտոնագիր հիփոթեք տալու համար: Որոշ բանկեր կարող են ավելի բարձր տոկոսադրույքներ տրամադրել «Գրին քարտ» չունենալու դեպքում,
- կարող է շնորհվել մասնագիտական լիցենզիաներով, օր.՝ անշարժ գույքի գործակալ, ապահովագրական գործակալ և այլն, «Գրին քարտ» ունենալու դեպքում ՝ըստ որոշ նահանգների պահանջների: Շատ ապահովագրական ընկերություններ պահանջում են, որ մարդն ունենա «Գրին քարտ», նախքան առողջության կամ կյանքի ապահովագրություն տրամադրելը:
Թեև չեն կիրառվում մարդկանց մեծամասնության վրա, բայց կարող են լինել հնարավոր հարկային օգուտներ/առավելություններ «Գրին քարտ» ունենալու դեպքում: Դուք կարող եք իրավապես ձեռք բերել սեփականություն, ավտոմեքենա, հրազեն եւ այլ իրեր, որոնք ցանկացած այլ ամերիկացի ունի կամ կարող է ձեռք բերել: