DV-2017 3-րդ փուլ

Երրորդ փուլի ընթացքում հաղթողներն անցնում են հարցազրույց դեսպանատանը: Այս փուլը ներառում է համապատասխան փաստաթղթերի գրագետ պատրաստումը և վիզա ստանալու գործընթացը:

Հարցազրույցի հրավերը ստանալու եք էլ. փոստի միջոցով, որտեղ կնշվի հարցազրույցի անցկացման վայրը, օրը և հաջորդական քայլերի մասին հակիրճ տեղեկատվությունը:

3-րդ փուլում GreenCard.AM-ն իր հաճախորդներին մատուցում է հետևյալ ծառայությունները՝

  • Տրամադրում է այն փաստաթղթերի ցանկը, որը պահանջվում է ԱՄՆ դեսպանատուն հարցազրույցին ներկայացնելու համար,
  • Հաճախորդներին ուղղորդում է համապատասխան վայրերը, որտեղ տրվում են պահանջվող տեղեկանքները,
  • Կատարում է անհրաժեշտ փաստաթղթերի նոտարական թարգմանություն և հաստատում (ծառայությունն իրականացվում է շատ արագ և մատչելի),
  • Յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերում է առանձնահատուկ մոտեցում,
  • Կատարում է դեսպանատան հարցազրույցի նախապատրաստում,
  • Հարցազրույցից առաջ ամբողջ փաթեթը պատրաստի և պատշաճ վիճակում հանձնում է հաճախորդին:

*Հարցազրույցի ընթացքում հարցեր տալիս է հյուպատոսը՝ ուղղակիորեն կամ թարգմանչի միջոցով:

Հարցերի քանակը և բովանդակությունը պայմանավորված են այն տեղեկություններով, որոնք Դուք լրացրել եք դիմումի մեջ:

Հարցազրույցի ավարտին Ձեզ կասեն վերջնական որոշումը: Եթե Ձեր դիմումը մերժվում է, ապա Ձեզ տրամադրում են փաստաթուղթ, որտեղ նշված է մերժման պատճառը և համապատասխան հոդվածը: Եթե հարցազրույցը հաջող է անցնում, ապա Ձեր անձնագիրն իրենց մոտ է մնում՝ վիզան ավելացնելու նպատակով: Հարցազրույց անցնող մասնակցի համար նշանակվում է դեսպանատուն ներկայանալու օր՝ վիզայով անձնագիրը վերցնելու համար:

Մի կորցրեք ԱՄՆ մեկնելու և/կամ այնտեղ մշտական բնակություն հաստատելու հնարավորությունը:

Այցելե՛ք մեզ Բուզանդի 1/3 հասցեով:

Հարցերի դեպքում գրե՛ք մեզ էլ. հասցեին կամ զանգահարե՛ք 060 40 10 13, 098 31 86 31:

#

Գրանցվել առցանց